Նախարար Հարությունյանը հրապարակել է վաղվա հեռավար ուսուցման դասացուցակը - RadioVan.fm

Онлайн

Նախարար Հարությունյանը հրապարակել է վաղվա հեռավար ուսուցման դասացուցակը

2020-03-20 04:31 , Образование, 2210

Նախարար Հարությունյանը հրապարակել է վաղվա հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 20-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:

«Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը»-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Հարությունյանը՝ ներկայացնելով դասացուցակը:

Ըստ այդմ՝

Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlis... էջում։

Նշենք՝ կրթական գերատեսչությունը հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով օրեր առաջ հայտարարեց հեռավար կրթության հարթակի գործարկման մասին:

Лента

Рекомендуем посмотреть