Պոլիտեխնիկը, տնտեսագիտականը 3-ական մլն դրամ, բժշկականը՝ 2 մլն դրամ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին - RadioVan.fm

Онлайн

Պոլիտեխնիկը, տնտեսագիտականը 3-ական մլն դրամ, բժշկականը՝ 2 մլն դրամ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին

2020-03-20 18:00 , Наука, HiTech, 1804

Պոլիտեխնիկը, տնտեսագիտականը 3-ական մլն դրամ, բժշկականը՝ 2 մլն դրամ՝  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին

Պոլիտեխնիկը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (ՀԱՊՀ), միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և Ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը՝ ավելացնելով, որ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով 3մլն ՀՀ դրամ է փոխանցել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)։

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին 2 մլն դրամ փոխանցելու մասին է հայտարարել նաև Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ):

Նշենք՝ ՀՀ ֆինանսների նախարարության՝ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, մարտի 19-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հազ. 406.2 դրամ:

Лента

Рекомендуем посмотреть