Ադրբեջանական IP հասցեներից հայ օգտատերերի անհատական էջերով խուճապ ստեղծող գրառումներ են կատարվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական IP հասցեներից հայ օգտատերերի անհատական էջերով խուճապ ստեղծող գրառումներ են կատարվել

2020-03-20 18:11 , Наука, HiTech, 1271

Ադրբեջանական IP հասցեներից հայ օգտատերերի անհատական էջերով խուճապ ստեղծող գրառումներ են կատարվել

ՀՀ ոստիկանությունը տարածած հայտարարությամբ հայտնում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ համացացնի տարբեր սոցիալական կայքերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։

«ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից»,-մանրամասնում են ՀՀ ոստիկանությունից:

Лента

Рекомендуем посмотреть