«Արարատ-73»-ի արձանախումբը՝ Երեւանում - RadioVan.fm

Онлайн

«Արարատ-73»-ի արձանախումբը՝ Երեւանում

2016-10-10 13:25 , Общество, 946

«Արարատ-73»-ի արձանախումբը՝ Երեւանում

Երեւանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ այսօր բացվել է Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը։

Արձանախմբի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը։

Բացմանը ներկա են եղել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) նախագահ Գագիկ Ծառուկյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամները։

«Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը», — ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարները՝ քաղաքապետաչանի պաշտոնական կայքից.

Лента

Рекомендуем посмотреть