Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան կանխատեսվում էր. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան կանխատեսվում էր. Նիկոլ Փաշինյան

2020-03-23 15:53 , Политика, 1778

Կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան կանխատեսվում էր. Նիկոլ Փաշինյան

«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր: Մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին»,-այդ մասին այսօր կառավարությունում կայացած ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ այսօր չկա մի երկիր, որ կարող է արձանագրել, թե հստակ հսկողության տակ է առել և կառավարում է իրավիճակը:

«Օրինակ, ես երեկ կարդացի, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում, չեմ ուզում անունը նշել, պաշտոնապես խոստովանել էին, որ, օրինակ, ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում անհրաժեշտ թվով քաղաքացիների թեստավորել և այլն: Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»,- նշել է նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Лента

Рекомендуем посмотреть