Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադար հաստատելու կոչին. Մնացականյանն արձագանքել է Գուտերեշին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադար հաստատելու կոչին. Մնացականյանն արձագանքել է Գուտերեշին

2020-03-24 14:43 , Политика, 1458

Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադար հաստատելու կոչին. Մնացականյանն արձագանքել է Գուտերեշին

«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին»,-այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը::

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեսաուղերձում, մասնավորապես, ասել է, թե ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել է՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք:

«Միչդեռ աշխարհում զինված հակամարտություններ են տիրում: Ավելի խոցելիները` կանայք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք վճարում են ամենաբարձր գինը: Նրանք կորոնավիրուսի ամենամեծ ռիսկի տակ են: Չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են: Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть