Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ՀՀ-ում խստացվում է քաղաքացիների տեղաշարժը - RadioVan.fm

Онлайн

Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ՀՀ-ում խստացվում է քաղաքացիների տեղաշարժը

2020-03-24 20:00 , Общество, 1777

Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ՀՀ-ում խստացվում է քաղաքացիների տեղաշարժը

ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում խստացվում է քաղաքացիների տեղաշարժը: Այդ մասին քիչ առաջ հանրությանը հղած ուղերձում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,-ասաց վարչապետը:

Նրա տեղեկացմամբ՝ մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:

«Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,-նշեց վարչապետը:

Պացիենտների թվում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք։ Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք, որոնցից 77-ամյա մեր մի հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր։

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացի։ 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, հույս ունեմ՝ կպահպանեն այդ պայմանները»,- նշեց Փաշինյանը։

Ուղերձը վարչապետն ավարտեց լավ լուրով՝ տեղեկացնելով, որ այսօր արդեն դուրս է գրվել 4 քաղաքացի, մեկուսացումից տուն է վերադառնում 37-ը:

Лента

Рекомендуем посмотреть