Անձնագրայինները և կադաստրի գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը - RadioVan.fm

Онлайн

Անձնագրայինները և կադաստրի գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը

2020-03-25 14:33 , Общество, 1680

Անձնագրայինները և կադաստրի գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին)»:

Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Կադաստրի կոմիտեն.

«Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված և հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո»:

Лента

Рекомендуем посмотреть