Ծառուկյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ամսական 70 հազար դրամ տրամադրել օրավարձով աշխատող ընտանիքներին - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ամսական 70 հազար դրամ տրամադրել օրավարձով աշխատող ընտանիքներին

2020-03-25 17:43 , Политика, 1013

Ծառուկյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ամսական 70 հազար դրամ տրամադրել օրավարձով աշխատող ընտանիքներին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով հարկադիր պարապուրդի մատնված օրավարձով աշխատող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրել:

Այդ մասին Ծառուկյանն ասել է այսօր հրավիրված քաղաքական խորհրդի նիստում՝ նշելով, որ Հայաստանում 5000-7000 դրամ օրավարձով աշխատող 200 հազար ընտանիք կա, որոնց պետք է ամսական 70 հազար դրամ գումար տրամադրել:

Ծառուկյանն անդրադարձել է նաև քաղաքացիների ունեցած վարկային պարտավորություններին:

«Բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1 մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ՝ ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ով դժգոհ է նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումներից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների առաջարկությունների հիման վրա արձանագրություն է կազմվել, որը կներկայացվի գործադիր և օրենսդիր մարմիններին:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անցկացված քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть