Երեխայի տեսաձայնագրությունն ընդհանուր չատում տեղադրելն անթույլատրելի է. հիշեցում առցանց դասընթացների մասնակիցներին - RadioVan.fm

Онлайн

Երեխայի տեսաձայնագրությունն ընդհանուր չատում տեղադրելն անթույլատրելի է. հիշեցում առցանց դասընթացների մասնակիցներին

2020-03-25 17:50 , Общество, 1493

Երեխայի տեսաձայնագրությունն ընդհանուր չատում տեղադրելն անթույլատրելի է. հիշեցում առցանց դասընթացների մասնակիցներին

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

Խորհուրդ չի տրվում.

-Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։

-Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում բաց հասանելիությամբ տեղադրել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ նրանք կատարում են տնային հանձնարարությունները։

-Հրապարակել սքրինշոթեր, որտեղ առկա է երեխայի պատկերը։

-Հրապարակել տեսանյութեր, որտեղ երեխան կատարում է տնային հանձնարարությունները։

Խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր գործողություն կատարելիս առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով»։

Գործակալությունն առաջարկում է երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ մշակած «Զգույշ, երեխաներ են» ուղեցույցից:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության՝ heravar.armedu.am հարթակի գործարկման մասին հայտարարեց ս.թ. մարտի 17-ին: Իսկ համակարգիչ և ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների համար կրթության բացը փորձում են լրացնել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող տարբեր առարկաների վիդեոդասերի միջոցով։

Лента

Рекомендуем посмотреть