Онлайн

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողից․ ՊՆ խոսնակ

2020-03-26 13:54 , Общество, 191

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողից․ ՊՆ խոսնակ

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ այդ միջոցառումների շրջանակում COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։

«Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»,-ասված է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть