Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվամբ փողոց՝ Ստամբուլում - RadioVan.fm

Онлайн

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվամբ փողոց՝ Ստամբուլում

2017-10-17 15:44 , Мир, 1929

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվամբ փողոց՝ Ստամբուլում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկն ընդունել է: «Էրմենիհաբեր»-ը հղում անելով «Ակոս» շաբաթաթերթին՝ գրում է, որ չնայած, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:

Պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այդտեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Աշխարհահռչակ լուսանկարչին հաճախ դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Նա ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Лента

Рекомендуем посмотреть