Կորոնավիրուս՝ ևս 2 զինծառայողի մոտ, իսկ մեկուսացվածները որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուս՝ ևս 2 զինծառայողի մոտ, իսկ մեկուսացվածները որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակ

2020-03-27 18:54 , Общество, 1419

Կորոնավիրուս՝ ևս 2 զինծառայողի մոտ, իսկ մեկուսացվածները որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակ

Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։

Ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ»,-ֆեյսբուքյան գրառմամբ ընթացիկ վիճակի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՊՆ խոսնակը՝ ավելի ուշ ուղիղ եթերում ներկայացնելով, թե ինչպես են մեկուսացման վայրում իրենց զգում զինծառայողները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այնուհետ ՊՆ խոսնակը, անդրադառնալով զինվորների անձնական տվյալերի հանրայնացման շուրջ մտահոգություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»:

Лента

Рекомендуем посмотреть