Այսօրվանից չի աշխատի Երևան-Գյումրի-Երևան արագընթացը - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից չի աշխատի Երևան-Գյումրի-Երևան արագընթացը

2020-03-27 18:57 , Общество, 1453

Այսօրվանից չի աշխատի Երևան-Գյումրի-Երևան արագընթացը

Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ այսօրվանից չեղարկվում են №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները (գնացքը մեկնում էր ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին՝ Գյումրիի երկաթուղային կայարանից):

Այդ մասին հատնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:

Ընկերությունից միաժամանակ հիշեցնում են, որ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից և սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Лента

Рекомендуем посмотреть