ԿԳՄՍՆ-ն այսօրվանից հավաքագրում է համակարգչային սարքեր` հեռավար ուսուցման նպատակով ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար․ 21 հազարի պահանջարկ կա - RadioVan.fm

Онлайн

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից հավաքագրում է համակարգչային սարքեր` հեռավար ուսուցման նպատակով ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար․ 21 հազարի պահանջարկ կա

2020-03-29 15:22 , Образование, 2006

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից հավաքագրում է համակարգչային սարքեր` հեռավար ուսուցման նպատակով ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար․ 21 հազարի պահանջարկ կա

Այսօրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում գործող հատուկ կետում (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960) ընդունվում են համակարգիչներ և այլ սարքավորումներ, որոնք փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այդ մասին տեղակցնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.

Նվազագույն տվյալներ.

● Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor

● Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3

● Կոշտ սկավառակ (HDD). 500GB

● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

● Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր

համակարգչի դեպքում)

● Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n

(դյուրակիր համակարգիչների դեպքում)

● USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Նախընտրելի տվյալներ.

Պրոցեսոր (CPU). Intel Core i3

Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3

Կոշտ սկավառակ (HDD). 500GB

Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

Էկրան (Display) 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր

համակարգչի դեպքում)

Ցանցային դիմերես (Networking) Gigabit (10/100/1000) LAN, WLAN 802.11a/b/g/n

(դյուրակիր համակարգիչների դեպքում)

● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS

Պրոցեսոր (CPU) Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)

Օպերատիվ հիշողություն (RAM) 2 GB

Էկրանի չափսը >= 8 դյում

● 3G, Wifi։

Նշենք՝ օրեր առաջ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հեռավար աշխատանքային քննարկմանը նախարար Հարությունյանն ասել էր, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար եղանակով կազմակերպվածկազմակերպված ուսումնական գործընթացում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, նշվել է, որ հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա։ Կրթական գերատեսչությունը դիմել էր կազմակերպություններին և անհատներին՝ այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու։

Лента

Рекомендуем посмотреть