Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ ՀՀ ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ ՀՀ ՊՆ խոսնակ

2020-03-30 14:20 , Общество, 1826

Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ ՀՀ ՊՆ խոսնակ

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար զինվորների շրջանում կատարվել է նմուշառում, թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ զինծառայողը նախապես մեկուսացված է եղել:

«Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»,-մանրամասնում է ՊՆ խոսնակը

Հիշեցնենք՝ մինչ այս հայտնի էր դարձել մարտական խնդիրներում չընդգրկված 5 զինծառայողի մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքերի մասին:

Лента

Рекомендуем посмотреть