Իմբիրի 1 կիլոգրամը հասել է 16 հազար դրամի. պատգամավորը հրավիրում է պատկան մարմնի ուշադրությունը - RadioVan.fm

Онлайн

Իմբիրի 1 կիլոգրամը հասել է 16 հազար դրամի. պատգամավորը հրավիրում է պատկան մարմնի ուշադրությունը

2020-03-30 20:13 , Общество, 1881

Իմբիրի 1 կիլոգրամը հասել է 16 հազար դրամի. պատգամավորը հրավիրում է պատկան մարմնի ուշադրությունը

Երևանյան սուպարմարկետներից մեկում կոճապղեպեղի՝ իմբիրի մեկ կիլոգրամի արժեքն այսօրվա տվյալով 15 900 դրամ է, այն դեպքում, երբ կորոնավիրուսային համավարակի հայտարարումից առաջ այն տարբեր վաճառակետերում տատանվում էր 1600-2500 դրամի սահմաններում։

Քաղաքացիներից ստացված բողոք–նամակների հիման վրա՝ լուսանկարով փաստն արձանագրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:

«Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հրավիրում եմ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Նկատենք՝ վերջին շրջանում, կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված, իմբիրի սպառումը մեծացել է: Քաղաքացիները դիմադրողականության բարձրացման նպատակով առավել շատ են գնում այդ սննդամթերքը. Մասնագետները նշում են, որ հակաօքսիդանտներով հարուստ իմբիրը կարելի է օգտագործել մրսածության և վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ:

«Նույն համեմունքն անընդհատ օգտագործել լավ չէ, դրա համար այս շաբաթ իմբիրի դադար տվեք, որ գինն էլ իջացնեն: Օգտագործում ենք քրքոմ, դարչին և մեղր»,-քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Лента

Рекомендуем посмотреть