Արցախում այսօր նախագահ և խորհրդարանի նոր կազմ են ընտրում - RadioVan.fm

Онлайн

Արցախում այսօր նախագահ և խորհրդարանի նոր կազմ են ընտրում

2020-03-31 14:44 , Политика, 868

Արցախում այսօր նախագահ և խորհրդարանի նոր կազմ են ընտրում

Այսօր hայկական երկրորդ հանրապետությունում ընտրություններ են․ ընտրում են երկրի ղեկավար և խորհրդարանի նոր կազմ։

Նախագահի պաշտոնի համար պայքարն ընթանալու է 14 թեկնածուի միջև, Ազգային ժողովի 33 մանդատների համար մրցում է 12 քաղաքական ուժ:

Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը 103 հազար 663 է, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում:

282 ընտրատեղամասերում՝ ներառյալ մեկը Երևանում, համապետական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 8-ին:

Ի դեպ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքը հաշվի առնելով Արցախի իշխանությունները ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ:

Մասնավորապես, հատուկ հեղուկով ախտահանվել են ընտրատեղամասերը, քվերակության մասնակիցները ընտրատեղամաս մուտք գործելիս՝ ձեռքերը ախտահանում են ալկոգելով, նրանց բաժանվում են անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, նաև 1-ական գրիչներ են տրվում։ Քվերակությունից հետո՝ ընտրատեղամասից դուրս գալիս, ընտրողներն այդ ամենը նետում են աղբամանը։

Лента

Рекомендуем посмотреть