Եվրոպական միությունը չի ճանաչում Արցախի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը» - RadioVan.fm

Онлайн

Եվրոպական միությունը չի ճանաչում Արցախի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

2020-03-31 15:03 , Политика, 1043

Եվրոպական միությունը չի ճանաչում Արցախի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Եվրոպական միությունը (ԵՄ) վերահաստատում է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» սահմանադրական և իրավական շրջանակը։

«Այս իրադարձությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա։

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։ ԵՄ-ն պարտաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,-ասված է ԵՄ խոսնակի հայտարարության տեքսում։

Հիշեցնենք՝ այսօր հայկական երկրորդ հանրապետությունում ընտրություններ են. ընտրում են երկրի ղեկավար և խորհրդարանի նոր կազմ։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու։ Ինքնաառաջարդված թեկնածուներն են Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը։ Կուսակցությունների կողմից առաջադրվել են՝ Արցախի պահպանողական կուսակցություն՝ Դավիթ Բաբայանը, «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցություն՝ Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ՝ Դավիթ Իշխանյանը, «Անկախության սերունդ»՝ Ռուսլան Իսրայելյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ Հայկ Խանումյանը, Ժողովրդավարական կուսակցություն՝ Աշոտ Ղուլյանը և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ Արայիկ Հարությունյանը:

Ազգային ժողովի 33 մանդատների համար մրցում է 12 քաղաքական ուժ՝ 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում: Կազմավորված բոլոր՝ 282 ընտրատեղամասերում՝ ներառյալ մեկը Երևանում, համապետական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 8-ին:

Лента

Рекомендуем посмотреть