#ՄնաՏանը կոչը կշարունակի արդիական մնալ․ խստացումները 10 օրով երկարացվում են - RadioVan.fm

Онлайн

#ՄնաՏանը կոչը կշարունակի արդիական մնալ․ խստացումները 10 օրով երկարացվում են

2020-03-31 17:38 , Общество, 1465

#ՄնաՏանը կոչը կշարունակի արդիական մնալ․ խստացումները 10 օրով երկարացվում են

#ՄնաՏանը կոչը կշարունակի արդիական մնալ առաջիկա օրերին ևս․ Հանրապետությունում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խստացված սահմանափակումները1 0 օրով երկարացվում են։

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստիպված են գնալ այդ քայլին։

Հիշեցնենք, մարտի 25-ից ուժի մեջ մտած ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի գործողության ժամկետը ավարտվում էր այսօր՝ մարտի 31-ին 23։59-ին։

Վարչապետը նշեց, որ վերլուծելով կորոնավիրուսով դրական ախտորոշված դեպքերի աճի ներկա իրավիճակը, եկել են այն եզրակացության, որ խիստ սահմանափակումները ստիպված են երկարաձգել ևս առնվազն տաս օրով։

«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, պետք էշատ լուրջ վերաբերվել, դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,- ընդգծեց Ն.Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից90-ն ունի թոքաբորբ, որից 30-ըգտնվում է ծանր վիճակում։

Հիշեցնենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք է հաստատվել, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 532 է։ Այս պահի դրությամբ վիրուսից բուժվածների թիվը 31է, հիվանդությունից մահացել է 3 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть