Դիմակները, ձեռնոցները մի նետեք ճանապարհներին, դա հանգեցնում է վարակի տարածմանը․ նախարարությունը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Դիմակները, ձեռնոցները մի նետեք ճանապարհներին, դա հանգեցնում է վարակի տարածմանը․ նախարարությունը զգուշացնում է

2020-03-31 17:52 , Общество, 1666

Դիմակները, ձեռնոցները մի նետեք ճանապարհներին, դա հանգեցնում է վարակի տարածմանը․ նախարարությունը զգուշացնում է

COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։

Այդ մասին զգուշացնող հայտարարություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը:

«Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղեք»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть