««Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի»․ Ազգային ժողովը կփորձի անցկացնել հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը - RadioVan.fm

Онлайн

««Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի»․ Ազգային ժողովը կփորձի անցկացնել հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը

2020-03-31 20:02 , Политика, 1288

««Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի»․ Ազգային ժողովը կփորձի անցկացնել հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը

Չնայած փաստին, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում չընդունվեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծերի փաթեթը, այդուհանդերձ, կառավարության մշակած այդ նախագծերի՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները կրկին կազմակերպելու նպատակով Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ այսօր՝ ժամը 17:00-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ըստ այդմ՝ պատգամավորներին առաջին ընթերցմամբ ներկայացվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստան Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայաններում․ իշխանական պատգամավորներից 69-ը կողմ քվեարկեց, մեկը՝ ձեռնպահ։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բոլոր՝ 3 խմբակցություններին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում մարդկանց հեռախոսազանգերին հետևելուև կոնկրետ գտնվելու վայրը տեղորոշելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի 21.30-ին՝ հորդորելով նրանց գտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ չեն գնալու ու քվերակությանը չեն մասնակցելու։

«Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի:

Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է:

Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի:

Սա քաղաքական բարեվարքության և գործընկերային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:

Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:

Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»,-գրելէ նա:

Лента

Рекомендуем посмотреть