Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը երկրպագուներին են ներկայացրել «Սարի աղջիկ» երգի հոլովակը - RadioVan.fm

Онлайн

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը երկրպագուներին են ներկայացրել «Սարի աղջիկ» երգի հոլովակը

2020-04-01 17:41 , Культура, Шоу бизнес, 1552

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը երկրպագուներին են ներկայացրել «Սարի աղջիկ» երգի հոլովակը

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, որոնց համագործակցության արդյունքում ծնված ստեղծագործությունները ժողովրդականություն են վայելում, երաժշտասերներին են ներկայացրել հին հայկական «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Հոլովակը, որի ռեժիսորը Արման Սարգսյանն է, արդեն հասանելի է «YouTube»-ում:

Երգի գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, որը հանդես է գալիս նաև որպես կիթառահար: Բաս կիթառահար՝ Դավիթ Պարոնիկյան, հարվածային գործիքներ՝ Դավիթ Գևորգյան:

Գարիկ Պապոյանն ու Սոնան Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա հիթ»:

Лента

Рекомендуем посмотреть