«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի

2020-04-02 15:27 , Общество, 1313

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած պացիենտի մահվան դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,– գրել է Նիկողոսյանը։

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

Лента

Рекомендуем посмотреть