Онлайн

«Ակցիայով» շոկոլադապատ վաֆլիները ժամկետանց են եղել

2020-04-02 15:33 , Общество, 300

«Ակցիայով» շոկոլադապատ վաֆլիները ժամկետանց են եղել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) օրերս ստացած ահազանգի հետքով մեկնել է Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութ:

Ահազանգող քաղաքացին հայտնել է, որ այդտեղ վաճառվում են ժամկետանց կոֆետներ:

Տեսչական մարմնից հայտնում են, որ այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել:

Лента

Рекомендуем посмотреть