Онлайн

«Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտ է ներկայացրել

2020-04-02 15:39 , Экономика, финансы, 241

«Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտ է ներկայացրել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135909,6 դրամ/հազ. խմ սակագին։

Այդ մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից

Աղբյուրը մանրամասնում է, որ գործող սակագների հաշվարկի համաձայն սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։ Արդյունքում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11%։

«Բնական գազի ոլորտում սակագնային քաղաքականության նպատակով սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»,-հավելում են ՀԾԿՀ-ից:

Նշենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է ռուսաստանյան «Գազպրոմին»՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով:

Հիշեցնենք՝ 2019-ի հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։

Лента

Рекомендуем посмотреть