«Եթե այս դինամիկան պահպանվի՝ կնշանակի մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք» Փաշինյանը հորդորում է առաջիկա օրերին խստորեն հետևել սահմանափակումներին - RadioVan.fm

Онлайн

«Եթե այս դինամիկան պահպանվի՝ կնշանակի մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք» Փաշինյանը հորդորում է առաջիկա օրերին խստորեն հետևել սահմանափակումներին

2020-04-06 14:46 , Политика, 869

«Եթե այս դինամիկան պահպանվի՝ կնշանակի մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք» Փաշինյանը հորդորում է առաջիկա օրերին խստորեն հետևել սահմանափակումներին

«Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել»,-այսօր առավոտյան կորոնավիրուսի հաստատված դեպքերի վիճակագրությանն անդրադառնալով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա վերջին շաբաթների համար աննախադեպ ցածր ցուցանիշ է:

Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի, ինչի դեպքում, ըստ նրա, հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

«Եթե մեր էս հույսը արդարանա, սա ի՞նչ կնշանակի՝ սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, այդ միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարետատան սահմանած սահմանափակումներին խստորեն հետևելու կարևորությունը:

«Եթե այս դինամիկան պահպանվի՝ կնշանակի մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք: մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և արդեն մտածենք բնականոն կյանքի վերադառնալու համար»,-հավելեց վարչապետը:

Հիշեցնենք՝ վերջին տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 11-ով՝ հասնելով 833-ի, հիվանդությունից ապաքինվել է 62 մարդ, արձանագրված մահերի թիվը 8-ն է:

Лента

Рекомендуем посмотреть