Մոսկվայից Երևան է ուղևորվել 220 ՀՀ քաղաքացի. առաջիկայում ևս մեկ չվերթ կիրականացվի - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայից Երևան է ուղևորվել 220 ՀՀ քաղաքացի. առաջիկայում ևս մեկ չվերթ կիրականացվի

2020-04-06 22:12 , Общество, 1618

Մոսկվայից Երևան է ուղևորվել 220 ՀՀ քաղաքացի. առաջիկայում ևս մեկ չվերթ կիրականացվի

«Red Wings» ավիաընկերությունն այսօր ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ: Այդ մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Red Wings ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»,- գրել է Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք՝ նշյալ ավիաընկերությունը բացառապես Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար ձեռք էր բերել այսօր՝ ապրիլի 6-ին, չարտերային թռիչք կազմակերպելու իրավունք, որի համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 15:40-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան է ուղևորվել 220 ՀՀ քաղաքացի։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից ավելի վաղ պարզաբանել էին, որ տոմսերի գնման հարցում առաջնայնությունը տրվել է այն անձանց, ովքեր չվերթների չեղարկման պատճառով գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում, բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է:

Лента

Рекомендуем посмотреть