Առավոտյան կորոնավիրուսային հիվանդությամբ 93-ամյա պացիենտ է մահացել, հաստատվել է COVID-19-ի ևս 28 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 27-ով - RadioVan.fm

Онлайн

Առավոտյան կորոնավիրուսային հիվանդությամբ 93-ամյա պացիենտ է մահացել, հաստատվել է COVID-19-ի ևս 28 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 27-ով

2020-04-08 14:45 , Общество, 1093

Առավոտյան կորոնավիրուսային հիվանդությամբ 93-ամյա պացիենտ է մահացել, հաստատվել է COVID-19-ի ևս 28 դեպք, բուժվածների թիվն ավելացել է 27-ով

«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր 311 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի 28 նոր դեպք է արձանագրվել:

Վարչապետի խոսքով՝ «զգուշավոր լավատեսությունը պահպանում են ու, եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին»:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացենտի մահն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում, տղամարդը ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։

Ընդհանուր առմամբ, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը այսօր 11։00-ի դրությամբ 881 է, բուժվել է 114 քաղաքացի, մահվան ելքով 9 դեպք ունենք։

Лента

Рекомендуем посмотреть