Հայկական զորամասերում և 102-րդ ռազմաբազայում Covid-19-ը կկանխարգելեն ՌԴ-ից բերված հետազոտական համալիրի օժանդակությամբ - RadioVan.fm

Онлайн

Հայկական զորամասերում և 102-րդ ռազմաբազայում Covid-19-ը կկանխարգելեն ՌԴ-ից բերված հետազոտական համալիրի օժանդակությամբ

2020-04-08 14:51 , Общество, 1250

Հայկական զորամասերում և 102-րդ ռազմաբազայում Covid-19-ը կկանխարգելեն ՌԴ-ից բերված հետազոտական համալիրի օժանդակությամբ

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով «Զինուժ»-ի ռեպորտաժը:

ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ այսօր ՀՀ Զինված ուժերի (ՀՀ ԶՈւ) ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Ըստ այդմ՝ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:

Նշենք՝ վերոնշյալ սարքավորումները, որոնցով հակահամահաճարակային միջոցառումներ են իրականացվել Ռուսաստանում, Իտալիայում և Սերբիայում, մեր երկրում ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրության տակ համաճարակի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ կիրականացնեն հայկական բանակի զորամասերում և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում:

Лента

Рекомендуем посмотреть