Ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող քայքայիչ և ապապետական մոտեցումներ են. Ճաղարյանը՝ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին - RadioVan.fm

Онлайн

Ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող քայքայիչ և ապապետական մոտեցումներ են. Ճաղարյանը՝ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին

2020-04-08 15:40 , Политика, 1242

Ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող քայքայիչ և ապապետական մոտեցումներ են. Ճաղարյանը՝ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին

Ավիացիայի հարցերով վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն աշխատանքից ազատվել է դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետին ներկայացրած սեփական դիմումի համաձայն: Իսկ թե ինչու է Ճաղարյանն այդ քայլին գնացել՝ պատճառներն անձամբ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում կատարած պաշտոնական հայտարարության մեջ:

«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:

Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

-հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;

-հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;

- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,-մասնավորապես գրել է վարչապետի նախկին խորհրդականը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով նրա ավելի քան 1 տարվա խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Лента

Рекомендуем посмотреть