«Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսպես է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ լուսանկարներով փաստելով, թե ինչպիսին էկարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող ճաշացանկը:
«Նախաճաշ - ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ

Ճաշ - Հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ

Ընթրիք (սա երեկվանն է)- Խորոված

Ջուրը անսահմանափակ»,-թվարկել է խորհրդականը:
