Онлайн

Ժամեր անց Չինաստանից Հայաստան կհասնեն բժշկական պարագաներ. Օդանավը տեղափոխում է նաև չվերթների չեղարկման պատճառով շուրջ 10 օր Պեկինում ՀՀ դեպանատանը բնակված ՀՀ երկու քաղաքացու

2020-04-08 20:47 , Общество, 199

Ժամեր անց Չինաստանից Հայաստան կհասնեն բժշկական պարագաներ. Օդանավը տեղափոխում է նաև չվերթների չեղարկման պատճառով շուրջ 10 օր Պեկինում ՀՀ դեպանատանը բնակված ՀՀ երկու քաղաքացու

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:

Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Իսկ Հայաստան բերվում են հետևյալ անուն բժշկական պարագաներին և բուժսարքավորումները.

  • 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
  • 2 թթվածնի մատակարարման կայան,
  • 60 000 հատ թեստ,
  • 60 000 հատ բժշկական դիմակ,
  • 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
  • 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
  • 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»,-եզրափակել է գրառումը Ավինյանը:

Նշենք՝ ՀՀ քաղաքացիները Չինաստանում ՀՀ դեսպանություն էին տեղափոխվել մարտի 28-ին այն բանից հետո, երբ Պեկինի օդանավակայանում բալիկի սպասող հայազգի զույգին չէին թույլատրել թռչել AEROFLOT ավիաընկերության Պեկին-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով. ուժի մեջ մտած ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունը տեղափոխել էր բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին:

Лента

Рекомендуем посмотреть