Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքային օժանդակություն ցուցաբերել - RadioVan.fm

Онлайн

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքային օժանդակություն ցուցաբերել

2020-04-09 18:31 , Политика, 1305

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքային օժանդակություն ցուցաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ, Թուրքիայի նախագահը անդրադարձել է ոչ միայն դեղորայքային օժանդակության ցուցաբերման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը, այլև՝ Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը դյուրացնելու հարցին:

Հայ համայնքի առաջնորդների հետ Թուրքիայի նախագահի զրույցներից ժամեր առաջ Ստամբուլի ավտոկայանից դեպի Հայաստան է շարժվել երեք ավտոբուս` տուն տանելով մի քանի տասնյակ հայերի:

Лента

Рекомендуем посмотреть