Թուրքիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցվել է թուրք-վրացական համապատասխան ծառայությունների հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցվել է թուրք-վրացական համապատասխան ծառայությունների հետ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

2020-04-09 18:32 , Политика, 1114

Թուրքիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցվել է թուրք-վրացական համապատասխան ծառայությունների հետ.  ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերթություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով Կ. Պոլսի Պատրիարքարանի՝ Թուրքիայի կողմից Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելուն՝ Աննա Նաղդալյանը նշել է, որ ծանոթ են Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը և, որպես երրորդ կողմ, ձեռնպահ են մնում ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց:

«Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,-հավելել է ԱԳՆ խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть