Արցախում կորոնավիրուսի վարակի երկու նոր դեպք է հաստատվել. վարակակիրներն այս պահին 3-ն են - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսի վարակի երկու նոր դեպք է հաստատվել. վարակակիրներն այս պահին 3-ն են

2020-04-09 21:26 , Общество, 1337

Արցախում կորոնավիրուսի վարակի երկու նոր դեպք է հաստատվել. վարակակիրներն այս պահին 3-ն են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական:

«Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում»,-մանրամասնում են Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 1-ին դեպքը արձանագրվել է ապրիլի 7-ին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ քաղաքացին, որը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակիչ է, մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:Արցախի առողջապահության նախարարությունից էլ վստահեցրել են, որ նշյալ քաղաքացու հետ հնարավոր շփում ունեցած 20 մարդ ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Лента

Рекомендуем посмотреть