Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում - RadioVan.fm

Онлайн

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

2016-10-18 22:55 , Общество, 813

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ՝ փոխանցում են նախարարությունից՝ վարորդներին խորհուրդ տալով երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կիլոմետրեր հատվածը, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շինուհայր, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Лента

Рекомендуем посмотреть