Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է․ Փաշինյան

2020-04-10 16:50 , Политика, 1290

Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է․ Փաշինյան

Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ռուս, ղազախ, ղրղզ, բելառուս գործընկերներին տեղեկացրել է, որ մարտի 16-ից մեզ մոտ գործում է արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտին։

«Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության ոլորտում։ Երեկվա դրությամբ մենք ունեցել ենք վարակի 937 դեպք, առողջացման 149 և մահվան 11 դեպք: Վարակվածների գերակշռող մեծամասնության մոտ հիվանդությունն անցնում է թեթև ձևով, նույնիսկ՝ ասիմպտոմատիկ։ Բայց մենք կանգ չենք առնում։ Մենք մտադիր ենք ավելի ինտենսիվացնել համավարակի դեմ պայքարի միջոցառումները, բարձրացնել դրանց արդյունավետությունը, մասնավորապես, թեստավորման քանակի ավելացման միջոցով»,-տեսակոնֆերանսի մասնակիցներին ասել է Փաշինյանը:

Նա ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին՝ վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ում պարտավոր են համաձայնեցնել ջանքերը համավարակի դեմ պայքարում։

Лента

Рекомендуем посмотреть