«Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող». ի պատասխան յուրացման մեղադրանքի՝ Արմեն Ամիրյանը խորհուրդ է տալիս ապաշխարելով մաքրվել - RadioVan.fm

Онлайн

«Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող». ի պատասխան յուրացման մեղադրանքի՝ Արմեն Ամիրյանը խորհուրդ է տալիս ապաշխարելով մաքրվել

2020-04-10 22:35 , Право, 1552

«Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող». ի պատասխան յուրացման մեղադրանքի՝ Արմեն Ամիրյանը խորհուրդ է տալիս ապաշխարելով մաքրվել

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը, ըստ որի նշվել էև, թե հարուցված մի քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ամիրյանը 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

«Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության , մահվան ու թաղման հիշատակության օրը։

Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։

Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։

Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։

Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։

Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր ,,բացահայտում,, եք ավելացնում։

Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։

Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։

Դեռ ուշ չէ , մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են»,-գրել է ։

Лента

Рекомендуем посмотреть