Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը. Փաշինյանը հանձնարարել է նախագիծ մշակել - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը. Փաշինյանը հանձնարարել է նախագիծ մշակել

2020-04-11 14:03 , Политика, 1196

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը. Փաշինյանը հանձնարարել է նախագիծ մշակել

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարությունում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում անդրադառնալով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը՝ առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստում այնուհետև քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:

Հիշեցնենք՝ արտակարգ դրության մեկամսյա ռեժիմը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժի մեջ է մտել մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած:

Лента

Рекомендуем посмотреть