Երեւան-Սեւան ճանապարհին ավտովթարից մահացած Հռիփսիմեն «Բրյուսովի» ուսանողուհի էր - RadioVan.fm

Онлайн

Երեւան-Սեւան ճանապարհին ավտովթարից մահացած Հռիփսիմեն «Բրյուսովի» ուսանողուհի էր

2016-10-18 22:55 , Общество, 805

Երեւան-Սեւան ճանապարհին ավտովթարից մահացած Հռիփսիմեն «Բրյուսովի» ուսանողուհի էր

Երեւան-Սեւան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսրանի ռոմանո-գերմանական ֆակուլտետում:

Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասարյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

Лента

Рекомендуем посмотреть