Իրացվել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր - RadioVan.fm

Онлайн

Իրացվել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր

2016-10-18 21:55 , Общество, 1048

Իրացվել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցները փաստում են, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր։ Քաղաքացիների վստահության չարաշահմամբ իրացված կեղծ տոմսերի համաձայն՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն, իբր, պետք է տեղի ունենար Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի։ Սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ թատրոնում նման երեկո` նշված օրերին, ընդհանրապես նախատեսված չի եղել։

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են նշված գործողությունների հետևանքով և գնել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին կամ զանգահարել 077 90 99 90 հեռախոսահամարով:

Նշենք, որ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, ով շուրջ 43 տարի ղեկավարեց Հայաստանի պարի պետական անսամբլը, կյանքից հեռացավ 84 տարեկան հասակում՝ 2011 թվականին:

Лента

Рекомендуем посмотреть