«Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները». Արարատ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

«Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները». Արարատ Միրզոյան

2020-04-17 14:31 , Политика, 1056

«Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները». Արարատ Միրզոյան

«Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-այսօր Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարության վերաբերյալ հարցին:

Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե պետությունը և եկեղեցին անջատ են, հետևաբար, այդ հայտարարությամբ եկեղեցին միջամտո՞ւմ է պետության գործերին՝ ԱԺ նախագահը նշել է.

«Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»:

Ի դեպ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման կարևոր համարելու՝ Գարեգին Բ-ի դիրքորոշման հրապարակումից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:

Лента

Рекомендуем посмотреть