Լուսինե Քոչարյանը՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար - RadioVan.fm

Онлайн

Լուսինե Քոչարյանը՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

2020-04-20 16:48 , Политика, 1028

Լուսինե Քոչարյանը՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ 469 – Ա որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով կենսագրական մանրամասներ նորանշանակ գլխավոր քարտուղարի մասին։

Լուսինե Քոչարյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում:

1994-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, 2000-2001-ին` Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում անցել է ինտերնատուրա:

2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել Հանրային առողջության մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշի տարածքային կենտրոնում` որպես համաճարակաբան:

2009-իցաշխատանքի է անցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013-2014 թվականներին շարունակել է աշխատանքային գործունեությունը առողջապահության նախարարությունում` զբաղեցնելով Հանրային առողջության բաժնի պետի պաշտոնը:

2014–2018-ին եղել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարը:

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը:

2019թ․ հուլիսից եղել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար` դեկտեմբերից համատեղելով նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը:

Լուսինե Քոչարյանն իրականացնում է նաև դասախոսական աշխատանքԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և հետազոտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարնում:

Лента

Рекомендуем посмотреть