Կասեցվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, հակառակորդը կորուստներ ունի - RadioVan.fm

Онлайн

Կասեցվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, հակառակորդը կորուստներ ունի

2016-10-21 23:35 , Общество, 779

Կասեցվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, հակառակորդը կորուստներ ունի

Երեկ` ժամը 23-23:30 ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից, հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված»,- ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть