Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը - RadioVan.fm

Онлайн

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը

2016-10-24 22:55 , Общество, 817

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը:

NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնեցին, որ սպանվածներն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Նրանք ծնունդով երեւանցիներ են, քաղաքացիության վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չկա:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

Лента

Рекомендуем посмотреть