22-ամյա բժշկին սպանած տնօրենը փորձել է ինքնասպան լինել - RadioVan.fm

Онлайн

22-ամյա բժշկին սպանած տնօրենը փորձել է ինքնասպան լինել

2016-10-24 18:50 , Общество, 748

22-ամյա բժշկին սպանած տնօրենը փորձել է ինքնասպան լինել

ArmLur.am-ի տեղեկություններով, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով օրերս դանակահարել էր 22 ամյա Լևոն Սահակյանին և զրկել նրան կյանքից, փորձել է ինքնասպան լինել: Մեր տեղեկություններով, նա պատերին ամրացվող կոճգամներ է կուլ տվել և փորձել վերջ տալ կյանքին: Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը. «Նա շատ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում և փորձել է նման քայլի դիմել» – նշեց նա: Պաշտպանի խոսքով, Վահան Ղազարյանին տեղափոխել են «Էրեբունի ԲԿ», որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո կրկին տարվել է մեկուսարան: Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար: Հավելենք, որ այսօր Սևանում տեղի է ունեցել Լևոնի հոգեհանգստի արարողությունը:

Лента

Рекомендуем посмотреть