Նոր հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում - RadioVan.fm

Онлайн

Նոր հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

2016-10-25 18:50 , Общество, 1264

Նոր հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի եւս մեկ հանգստի գոտի: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձեւավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ, տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան: Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձեւավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Քաղաքապետարանից նշում են, որ հանգստի գոտու կառուցապատման ողջ ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:

Лента

Рекомендуем посмотреть