Բժշկականի հնդիկ ուսանողներն այսօր բացակա չեն ստանա - RadioVan.fm

Онлайн

Բժշկականի հնդիկ ուսանողներն այսօր բացակա չեն ստանա

2017-10-19 14:52 , Образование, 2463

Բժշկականի հնդիկ ուսանողներն այսօր բացակա չեն ստանա

Հնդկաստանում կրակների փառատոնի՝ Դիվալիի առթիվ, Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներին այսօր բացակա չեն նշանակի: Այդ մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից:

«Հնդկաստանում կրակների փառատոնը սովորաբար տոնվում է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 19-ին: ԵՊԲՀ-ն տոնի առթիվ հնդիկ ուսանողներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները»,-ասված է սոցկայքի համալսարանական էջում:

Նաև տեղեկացվում է, որ ԵՊԲՀ ապագա բժշկուհիներ Շանքարին և Ջանանեյը, ովքեր Հնդկաստանի Չենայ քաղաքից են, տոնի նախօրեին համալսարան են գնացել ազգային գեղեցիկ հագուստներով՝ չխախտելով հայրենիքում ձևավորված ավանդույթը:

Նշվում է, որ օտարերկրացիների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհիների ուշագրավ տեսքն անմասն չի մնացել ոչ միայն օտարազգի, այլև հայ ուսանողների ուշադրությունից:

«Դիվալի» թագմանաբար նշանակում է «լամպերի շարան»: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է օրը նշելու կերպի մասին, այսպես՝ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով և էլեկտրական գունավոր լամպերով: Փառատոնը խավարի դեմ լույսի տարած հաղթանակն է խորհրդանշում: Ինչպես Հնդկաստանի մնացած տոները, Դիվալին ևս հիմնված է մի քանի տարբեր առասպելների վրա:

Лента

Рекомендуем посмотреть