Կապանի գերեզմանոցում կայանված մեքենայում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի - RadioVan.fm

Онлайн

Կապանի գերեզմանոցում կայանված մեքենայում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

2020-04-27 21:00 , Право, 1484

Կապանի գերեզմանոցում կայանված մեքենայում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 08:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող գերեզմանոցում կայանված ավտոմեքենայում դի կա:

Քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է Կապան քաղաքի 31-ամյա բնակչի դին` հրազենային վնասվածքով:

«Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակիև դեպքի վայրի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի նման զենք, իսկ ավտոմեքենայի սրահում՝ մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть